Պատգամ` 31.05.2019 թ.
Հատուկ

Պատգամ` 31.05.2019 թ.

Դուստրս, Ես` Հիսուսս սիրում եմ քեզ, զավակս, Իմ Սուրբ Սիրտը շարունակ տխրում է նայելով ձեր ազգին. դուք նմանվում եք Իսրայելին, երբ գերությունից դուրս գալով անընդհատ ետ էր նայում ասելով, որ նախկինում ավելի լավ էր: Գիտե՞ս ամենաշատը սիրտս ցավում է, երբ այդ ասողները իրենց քրիստոնյա են անվանում. մի՞թե հրաշք չէր, որ կատարվեց ձեր երկրում: Դա Իմ` Հիսուսիս զորությունն էր, որ լսեցի ձեր ազգից եկող շարունակ թախանձագին աղաղակները, բայց հիմա ձեր ազգը հեթանոսի պես է պահում իրեն` շարունակ տրտնջալով, թե ոչինչ էլ չի փոփոխվում. փոփոխությունը ձեր սրտերում պետք է լինի, ձեր ընտանիքներում:

Սթափվեք զավակներս, դուրս մի նայեք, ամեն մեկդ թող իր մեջ նայի. Ես` Հիսուսս ձեզ ուժ կտամ մաքրվելու շարունակական կրկնվող մեղքերից, որոնք ավերում են ձեր հոգևոր կյանքը:

Ախր չեմ ցանկանում ձեր կորուստը, մի՞թե քիչ էր խաչելիության տանջանքները. հիմա ինչո՞ւ եք տանջում ինձ ձեր մեղքերով. չէ՞ որ չկա մեկը, որ ձեզ սիրի Ինձ նման:

Օրհնում եմ ձեզ Իմ Զավակներ:

Փոխանցեց Լիլիթը

 

Հրավիրում ենք ամենայն հավատացելոց՝ արանց եւ կանանց,
ծերոց եւ տղայոց, ամենայն չափի հասակի հավատացելոց

Հայ Առաքելական Եկեղեցու Եկեղեցասիրաց Եղբայրակցության Հավաքները Երեւանում

 

Չորեքշաբթի ժ.16-ին: Կիրակի ժ. 15-ին

"Շողակաթ" հեռուստաընկերություն (նախկին "Նաիրիտ" մշակույթի կենտրոն)

Գարեգին Նժդեհի հրապարակի մոտ