Ավետարան ըստ Հովհաննեսի
Ավետարան

ԱՎԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ

 

Գրվել է Քրիստոսի ծննդից հետո` 96թ.

Թարգմանվել է համեմատությամբ հունարեն բնագրի, օգտագործելով գրաբար օրինակը:

Թարգմանությունը ավարտվել է 1983թ.: Այն վավերացվել է Լիբանանի Աստվածաշնչի Ընկերության կողմից եւ առաջին անգամ լույս է տեսել Բեյրութում 1985թ.:

Թարգմանության գլխավոր խմբագիր` Հ. Զաքարյան:

Հովհաննու Ավետարանի հիմնաբառերն են

«Հավատ» եւ «Հավիտենական կյանք»:

Ավետարանի իշխող տունն է` 20.31-ը` «Այս գրվեց, որպեսզի դուք հավատաք, որ Հիսուսը Քրիստոսն է` Աստծո Որդին եւ հավատալով կյանք ունենաք Նրա Անունով»:

 

ԳԼՈՒԽ 1. Հիսուսը կատարյալ Աստված է` մարմնով հայտնված եւ իրեն ընդունողներին իշխանություն է տալիս Աստծո որդիներ լինելու:

ԳԼՈՒԽ 2. Հիսուսը Մարդու Որդի է` կատարյալ մարդ. գնում է հարսանիք եւ ջուրը գինի է դարձնելով` անում է առաջին հրաշքը:

ԳԼՈՒԽ 3. Հիսուսն ուսուցանում է ոչ սովորական ճշմարտություններ. Հոգուց եւ ջրից ծնվողը միայն կարող է մտնել, կարող է տեսնել Աստծո Արքայությունը:

ԳԼՈՒԽ 4. Նրան հետաքրքրում են պարզ ու հասարակ նաեւ մեղավոր մարդիկ. Նա նրանց մխիթարում ու նեցուկ է կանգնում:

ԳԼՈՒԽ 5.Նրա գործերն իսկ վկայում Իր աստվածային ծագումը. Նա բժշկում է անբուժելի հիվանդություններով տառապողներին:

ԳԼՈՒԽ 6. Հիսուսը Կյանքի Հացն է` «Ճաշակեցեք ու տեսեք ինչ քաղցր է Տերը»:

ԳԼՈՒԽ 7. Նա է Կյանքի Ջուրը. եթե այդ ջրից խմենք` «Մեր փորից կենդանի ջրի գետեր կբխեն»:

ԳԼՈՒԽ 8. Իր մեծ իշխանությամբ օգնության է հասնում տկարներին. «Ես էլ քեզ չեմ դատապարտում. գնա՛ եւ այսուհետեւ մեղք մի՛ գործիր»:

ԳԼՈՒԽ 9. Հիսուսն է աշխարհի Լույսը. «Ես եկա, որպեսզի չտեոսնողները տեսնեն, իսկ տեսնողները` կուրանան»:

ԳԼՈՒԽ 10. Հիսուսն է Բարի Հովիվը: Ո՞վ է քեզ կառավարում: Հանձնիր քեզ Հիսուսին. Նա է Բարի Հովիվը:

ԳԼՈՒԽ 11. Հիսուսն իշխանություն ունի Կյանքի վրա. «Նրան հավատացողը չի մեռնի: Եթե մեռնի, Հիսուսը նրան հարություն կտա Վերջի Օրը»:

ԳԼՈՒԽ 12. Հիսուսը ճշմարիտ ու հավիտենական թագավոր է. Նա ուզում է, որ դու միշտ Իր հետ Իր արքայության մեջ լինես:

ԳԼՈՒԽ 13. Հիսուսը թե այն ժամանակ եւ թե հիմա խոնարհությամբ ծառայում է մարդկանց:

ԳԼՈՒԽ 14. Խորհրդատու է Նա. եթե Իր կամքը հարցնենք եւ գործադրենք, չենք սխալվի:

ԳԼՈՒԽ 15. Հիսուսն է խաղողի Ճշմարիտ Վազը, Հայրը մշակն է. պտղատու կյանքի գաղտնիքը Քրիստոսի վրա հաստատված, հիմնված լինելն է:

ԳԼՈՒԽ 16. Հիսուսն է Սուրբ Հոգին տվողը. ով որ Քրիստոսի Հոգին չունի, Նրան չի պատկանում:

ԳԼՈՒԽ 17. Հիսուսն է մեր մեծ Բարեխոսը. Նրանից սովորենք աղոթել մեր ազգականների, մեր ծանոթների մեր Եկեղեցու համար եւ առատ վարձ կստանանք:

ԳԼՈՒԽ 18. Տառապող ու Չարչարվող Փրկիչ է Մեր Տերը. հետեւենք Նրա օրինակին:

ԳԼՈՒԽ 19. Հիսուսը Խաչը բարձրացավ: Առաքյալն ասում է. «Հիսուսի հետ խաչը ելա. կենդանի եմ այլեւս ոչ թե ես, այլ Հիսուսն է ապրում իմ ներսում»:

ԳԼՈՒԽ 20. Հիսուսը մահվանը Հաղթողն է: Երանի նրան հավատացողներին:

ԳԼՈՒԽ 21. Հիսուսը թուլացածներին զորացնողն է: Դո՛ւ հավատա ու Աստծո փառքը կտեսնես:

Վերջաբան

 

Հրավիրում ենք ամենայն հավատացելոց՝ արանց եւ կանանց,
ծերոց եւ տղայոց, ամենայն չափի հասակի հավատացելոց

Հայ Առաքելական Եկեղեցու Եկեղեցասիրաց Եղբայրակցության Հավաքները Երեւանում

 

Չորեքշաբթի ժ.16-ին: Կիրակի ժ. 15-ին

"Շողակաթ" հեռուստաընկերություն (նախկին "Նաիրիտ" մշակույթի կենտրոն)

Գարեգին Նժդեհի հրապարակի մոտ