Լիլյա Ռատների ցուցահանդեսը
Հատուկ

23.04.2017թ. Եկեղեցասիրաց Եղբայրակցությունում կազմակերպվեց Եղբայրակցության մեծ բարեկամ Լիլյա Ռատների (12.05.1929 — 05.12.2016) աշխատանքների ցուցահանդեսը: Նա ավարտել է Մոսկվայի Պոլիգրաֆիական ինստիտուտի ամսագրերի և գրքերի գեղարվեստական ձևավորում ֆակուլտետը: 1961թ. հանդիսացել է Նկարիչների միության անդամ: Նրա աշխատանքները ցուցադրվել են բազմաթիվ երկրներում՝ Կանադա, Ճապոնիա, Հնդկաստան, Չեխիա, ԱՄՆ և այլն, իսկ Դոստոյեվսկու գրքի ձևավորման համար պարգևատրվել է հատուկ դիպլոմով, և այժմ այդ աշխատանքները պահվում են Դոստոյեվսկու թանգարանում՝ Սանկտ-Պետերբուրգ: Նա Ռուս Ուղղափառ եկեղեցու անդամ էր, և 1980-ականներին լուրջ նորոգության փնրտուքի մեջ լինելով՝ մի ռուս քահանա նրան խորհուրդ է տալիս այցելել Հայաստան՝ մի խմբի, որը կոչվում է Հայ Առաքելական Եկեղեցու Եկեղեցասիրաց Եղբայրակցություն՝ հուսալով, որ նրա շատ հարցեր այս շփումով կպատասխանվեն: Հետագայում նա շատ ու շատ անգամներ էր հիշելու և հիշատակելու իր այդ և հետագա բազմաթիվ այցերը՝ որպես հոգևոր նորոգության և Սուրբ Հոգու հետ ուղղակի շփման մի բացառիկ առիթ: Իր մեջ կրելով իր շատ սիրելի Հայաստանի սերն ու հիշողությունները՝ նա իր գրեթե բոլոր մտերիմներին պատմում է Հայաստան իր այցերի մասին, և հոգևոր ամսագրերում տպագրում ՛՛Իմ Հայաստան՛՛ և ՛՛Հայաստան իմ սեր՛՛ հոդվածները: 2016-ի դեկտեմբերին ի Քրիստոս ննջեց Լիլյա Ռատները և թոռնուհու կամքով՝ Հայստան բերվեց նրա շատ աշխատանքների սեղմ հավաքածուն և ցուցադրվեց ԵԵ-ի կիրակնօրյա հավաքի օրը: Հնչեցին հիշատակի խոսքեր և աղոթք առ Աստված ի Քրիստոս ննջած մեր սիրելի քրոջ համար: Որպես Եղեռնի զոհերի հիշատակման օրվա նախօրյակ շատ տեղին էր նրա՝ ՛՛Աստվածաշնչի հերոսները Օսվենցիմում՛՛ աշխատանքների շարքը, որն անդրադառնում է հրեական Հոլոքոստի զոհերին:

 

 

Հրավիրում ենք ամենայն հավատացելոց՝ արանց եւ կանանց,
ծերոց եւ տղայոց, ամենայն չափի հասակի հավատացելոց

Հայ Առաքելական Եկեղեցու Եկեղեցասիրաց Եղբայրակցության Հավաքները Երեւանում

 

Չորեքշաբթի ժ.16-ին: Կիրակի ժ. 15-ին

"Շողակաթ" հեռուստաընկերություն (նախկին "Նաիրիտ" մշակույթի կենտրոն)

Գարեգին Նժդեհի հրապարակի մոտ